Մահվան ելքով ավտովթար՝ Երևանում. Երկու մահացածներից մեկը Հունաստանի քաղաքացի է

Ապրիլի 19-ին, ժամը 02.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու թանգարանից դեպի Էրեբունու հիվանդանոց տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. Կա երկու տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խումբը: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Պարզվել է, որ Այվազովսկի փողոցի թիվ 29 շենքի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի 35 ՍD 213 պ/հ (վարորդ` Ն. Մանուկյանիդիս՝ ծնվ. 1989թ.` Հունաստանի հանրապետության քաղաքացի) ավտոմեքենան բախվել է ճանապարհին կայանված «Բրոչ մյուլեր» մակնիշի BSB 974 պ/հ ավտոբուսին, ինչից ուղևոր Ա. Գրիգորյանը (ծնվ. 1987թ.) մահացել է, իսկ Ն. Մանուկյանիդիսը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Հրջեջ-փրկարարները կատարել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Փրկարաները ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Գրիգորյանի դին:

Դեպքի վայրում են գտնվել «1-02» և «1-03» ծառայության աշխատակիցները:

Ժամը 06.00-ի սահմաններում Ն. Մանուկյանիդիսը հիվանդանոցում մահացել է:

Տեսանյութեր

Լրահոս