Բաժիններ՝

Վրաստանն այս տարի հավելյալ 84 միլիոն դոլար կներդնի նավթի ու գազի պաշարների հետախուզման մեջ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանը պլանավորել է այս տարի նավթի ու գազի հետախուզման ու արդյունահանման մեջ ներդնել հավելյալ 84 միլիոն դոլար: Այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Կախա Կալաձեն.

«Վրաստանում հետախուզական աշխատանքների կատարմամբ շահագրգռված են շատ խոշոր ընկերություններ: Դրանցից մեկը հնդկական Gindal petroleum LTD ընկերությունն է, որը հորատման աշխատանքները սկսել է հունվարին, իսկ արդեն մարտին սկսել է նավթի արդյունահանումը:

Խոսքը գնում է օրական 25 տոննա նավթի արդյունահանման մասին: Մեծ հավանականություն կա այդ ցուցանիշը մինչև 50 տոննայի հասցնելու համար: Փորձագետները ենթադրում են, որ մեր երկրում կա նավթ, և մենք պլանավորել ենք այս տարվանից հավելյալ 84 միլիոն դոլար ներդնել տվյալ ոլորտում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս