
Հարևան երկրների ու քրդերի հանդեպ Անկարայի քաղաքականությունը տապալվել է. Բաշար Ասադ

Սիրիական «Ալ-Իհբարիյա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ ներքին խնդիրների լուծման նպատակով Թուրքիայի կառավարության «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը և «քրդական խաղաքարտը» խաղարկելու փորձը ձախողվել են:
Ասադի խոսքերով՝ ձախողվել է Թուրքիայի իշխանությունների կողմից Սիրիայի քրդերին կառավարական զորքերի դեմ պայքար մղելու փորձը. «Սիրիայի քրդերը Սիրիայի ժողովրդի բնական ու անբաժանելի մասն են:
Քրդերի մեծամասնությունը Սիրիայի հայրենասներներ են, սակայն կան նաև անսկզբունքային անձինք, որոնք փորձում են ազգային հարցն օգտագործել իրենց նպատակներով: Անկարան փորձում է խաղարկել «քրդական խաղաքարտը», որպեսզի դրանով իսկ ներգրավի թուրքական քրդերի քվեները նոր սահմանադրության նախագծի քվեարկության ժամանակ:
Սիրիայում քրդական հարցն արմատականորեն տարբերվում է Թուրքիայում քրդական հարցից: Թուրքիայի «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը տապալվել է: Բոլոր ուղղություններով ամբողջովին զրո է»: