
ԱՄՆ Սենատը չի ընդունել զենքի վերահսկման մասին օրինագիծը

BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատը չի ընդունել երկու կուսակցությունների ներկայացուցիչների կողմից առաջադրված օրինագիծը, որով պահանջվում էին հավելյալ ստուգումների անցկացում հրաձգային զենքի գնորդների համար:
Դրանով իսկ ԱՄՆ Սենատը հարվածել է տվյալ ոլորտում նախագահ Օբամայի ունեցած պլաններին: Այս փաստաթուղթը մշակվել էր այն բանից հետո, ինչ նախորդ տարվա դեկտեմբերին Քոնեքթիքութ նահանգի Սենդի Հուկ դպրոցում գրանցվեց զանգվածային սպանություն, ինչի հետևանքով զոհվեց 20 երեխա և 6 կին:
Եթե օրինագիծը հավանության արժանանար Սենատի կողմից, ապա այն կընդլայներ զենքի պոտենցիալ տերերի պարտադիր ստուգումները, այդ թվում նաև եթե գնումն իրականացվում է օնլայն կամ էլ զենքի ցուցահանդեսի ժամանակ: Օրինագծի դեմ հանդես եկած սենատորները կարծում են, որ հավելյալ ստուգումները խախտում են ԱՄՆ-ի Սահմանադրությունը: