Բաժիններ՝

ԿԺԴՀ-ի սահմանի մոտ ամերիկյան ուղղաթիռ է կործանվել

ABC News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի CH-53 ուղղաթիռն ընկել է Հարավային Կորեայի Կանվոնդո նահանգում, որը սահմանակից է ԿԺԴՀ-ին: Միջադեպը գրանցվել է հարավկորեական զորքերի հետ համատեղ անցկացվող զորավարժությունների ժամանակ: Ուղղաթիռում գտնվել է 3 հոգանոց անձնակազմն ու ևս 13 զինծառայող, որոնք բոլորն էլ ողջ են մնացել:

ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի պաշտպանության նախարարություններ ներկայացուցիչներն արդեն իսկ հաստատել են տվյալ միջադեպը՝ չներկայացնելով դրա մանրամասները: Միակը բանը, որ հայտնել է ամերիկյան կողմը, այն է, որ «վայրէջքը եղել է բավական կոշտ»: Ներկայումս մասնագետները պարզում են ուղղաթիռի կործանման պատճառները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս