Ստամբուլի հայկական երգչախումբը 310 տարեկան է

Թուրքական Posta թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլի Սամաթյա շրջանի հայկական երգչախումբը 310 տարեկան է: Սուլթան Մեհմեթ Ֆաթիհը (թարգմանաբար՝ նվաճող) կողմից 1453 թվականին Կոստանդնուպոլսի գրավումից հետո տարբեր շրջաններից այստեղ (Սամաթյա) է ժողովում հայ արվեստագետներին:

Սուլթանի նախաձեռնությամբ 1461 թվականին Կոստանդնուպոլիս է բերվում Բուրսայում հայ հոգևոր առաջնորդ Հովակիմը, ով նույն թվականին Պոլսում հիմնադրում է Հայոց պատրիարքությունը: Սամաթիայում գտնվող Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում էլ սկսում է գործել հայկական երգչախումբը:

Սակայն պաշտոնական փաստաթղթերում այդ երգչախումբը սկսել է գործել 1703 թվականից: Այն Օսմանյան կայսրության մեջ առաջին հոգևոր երգչախումբն է: Սարգիս Թաշճյանի երգչախումբը բաղկացած էր 80 անդամից: Ստամբուլի հայ համայնքի կյանքում ակտիվ դերակատարություն ունեցած այս երգչախմբի հիման վրա էլ 1938 թվականին ստեղծվել է Սահակյան երգչախումբը:

Այս տարի նշվում է նաև Սահակյան երգչախմբի ստեղծման 75-ամյակը: Այս կապակցությամբ երգչախումբը Ստամբուլի Շիշլի թաղամասի մշակութային կենտրոնում ապրիլի 20-ին ու 27-ին հանդես կգա երկու առանձին կատարումներով:

Տեսանյութեր

Լրահոս