Բաժիններ՝

ԱՄՆ-ի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները սեպտեմբերի 11-ից հետո ակտիվորեն կիրառել են կտտանքներ. զեկույց

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում հրապարակվել է ոչ կուսակցական խմբի զեկույցը՝ նվիրված սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո կասկածյալների հարցաքննությանը:

Զեկույցի հեղինակները եկել են այն եզրակացության, որ ոստիկանությունն ու հատուկ ծառայություններն ակտիվորեն դիմել են կտտանքների, ընդ որում դրա վերջնական պատասխանատվությունը դրվել է երկրի բարձրագույն ղեկավարության վրա:

Այդ 577 էջանոց հաշվետվությունը պաշտոնապես ներկայացվելու է այսօր: Հետաքննությունն իրականացրել է 11 մարդուց բաղկացած թիմը, այն կազմակերպել է «Սահմանադրական նախագիծը», որն իրենից ներկայացնում է իրավաբանների խումբ: Հաշվետվությունը պատրաստվել է հաշվի առնելով միայն բաց փաստաթղթերն ու հարցազրույցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930