Ամերիկացի ինժեներները ստեղծել են անօդաչու ուղղաթիռ (լուսանկարներ)
Vesti.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկացի ինժեներները ստեղծել են անօդաչու ուղղաթիռ՝ MQ-8C Fire Scout, որն առաջին հայացքից հիշեցնում է ամենասովորական ուղղաթիռ: Սակայն դրանում բացակայում է մեկ կարևոր դետալ՝ օդաչուի աթոռը:
Անօդաչու ուղղաթիռը հագեցած է էլեկտրոնային բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Այն մշակել է Northrop Grumman կորպորացիան: Վերջինիս ինժեներների համար անօդաչու ուղղաթիռի ստեղծման համար որպես հիմք է ծառայել Bell 407 ուղղաթիռը, որը լայնորեն օգտագործվում է փրկարարական ու ռազմական գործողություններում, ինչպես նաև կինոյում:
Անօդաչու ուղղաթիռի գործառույթների թվում են մտնում դիտարկումը, հետախուզումը և թիրախի զավթումը, ինչի համար էլ նա հագեցած է հատուկ սենսորներով: Fire Scout-ը կարող է գործածվել թե՛ ծովում, թե՛ ցամաքում: Նա ունակ է գտնել վայրէջքի համար հարմար և անհարմար վայրերը:
Այս նախագիծը ֆինանսավորել են ԱՄՆ ռազմածովային ուժերը, որոնք Northrop Grumman կորպորացիայի հետ ստորագրել են 71 միլիոն դոլարի պայմանագիր: ԱՄՆ ռազմածովային ուժերը պատվիրել են 6 հատ MQ-8C Fire Scout: