Բաժիններ՝

Սիրիական ընդդիմությանը հատկացված արտաքին օգնության մինչև 60 տոկոսը չի ծառայել իր նպատակին

Բրիտանական The Daily Telegraph թերթի փոխանցմամբ՝ արևմտյան ու արաբական մի շարք երկրների կողմից սիրիական ընդդիմությանը ցուցաբերված օգնության մինչև 60 տոկոսը յուրացվել է հակակառավարական ուժերի կողմից:

Թերթն ընդգծում է, որ արտաքին օգնության մեծ մասը վատնված (մսխված), հափշտակված կամ վաճառված է ընդդիմադիր խմբավորումների կողմից: Խոսքը գնում է հարյուրավոր միլիոն դոլարների մասին: Միայն ԵՄ-ի երկրները սիրիական ընդդիմությանը հատկացրել են մոտ 1 միլիարդ դոլարի օգնություն:

Թերթի տվյալներով՝ ներկայումս այդ գումարները կորել են: Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշում է ընդունել սիրիական ընդդիմության կողմից վերահսկվող տարածքներում ստեղծել վերահսկիչների ցանց՝ նպատակ հետապնդելով ապահովել ստացվող օգնության օգտագործման մոնիթորինգ և թույլ չտալ զանգվածային յուրացումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930