Սերգեյ Լավրովն ապրիլի 17-ին ժամանում է Ստամբուլ

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 17-ին ժամանելու է Թուրքիա: Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ը:

Լավրովը Ստամբուլում հանդիպելու է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ և քննարկելու է երկկողմանի հարաբերությունների հարցըև տարածաշրջանային մի շարք հարցեր:

Բացի այդ, Լավրովը Ստամբուլում կմասնակցի Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի (ÜDİK) մարմին հանդիսացող Ռազմավարական համատեղ պլանավորման խմբի 3-րդ նիստին: Դրանում կքննարկվի նաև ÜDİK-ի 4-րդ նիստի նախապատրաստման հարցը, որը կայանալու է տարվա երկրորդ կեսին, Ռուսաստանում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930