Բաժիններ՝

Տրապիզոնի Այա Սոֆիա թանգարան-եկեղեցին կվերածվի մզկիթի

Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ 2011 թվականին Իզնիկի (Նիկեա) Այա Սոֆիա տաճարը մզկիթի վերածելուց հետո հետո այժմ էլ մզկիթի են վերածում Տրապիզոնի Այա Սոֆիայի տաճարը, որը ներկայումս օգտագործվում է որպես թանգարան:

Դրա հետ կապված՝ արդեն իսկ նշանակվել է Այա Սոֆիայի իմամը: Այս մասին հայտարարել է Տրապիզոնի մուֆթի Վեյսել Չաքըն: Պոլսո հունաց պատրիարք Բարդուղեմիոսը դեռևս նախորդ տարվա օգոստոսին այցելել էր Տրապիզոն և հայտարարել էր, որ որևէ անհրաժեշտություն չկա՝ տեղի թանգարան-եկեղեցին մզկիթի վերածելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930