Բաժիններ՝

Պուտինը շնորհավորել է Նիկոլաս Մադուրոյին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլաս Մադուրոյին՝ Վենեսուելայի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ իր շնորհավորական ուղերձում Պուտինը վստահություն է հայտնել, որ Նիկոլաս Մադուրոյի գլխավորությամբ Վենեսուելան հետագայում նույնպես կամրապնդի Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը:

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է Վենեսուելայի հետ երկկողմանի ու միջազգային հարցերի շուրջ կառուցողական երկխոսության հետագա զարգացմանը, ինչը համապատասխանում է երկու ժողովուրդների ու երկրների շահերին:

Հիշեցնենք, որ Նիկոլաս Մադուրոն ընդամենը 1.69 տոկոսով է առաջ անցել ընդդիմադիր թեկնածու Էնրիկե Կապրիլեսից, ով հրաժարվում է ճանաչել ընտրությունների արդյունքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930