Էրդողանը ոչ թե պայքարում է ահաբեկչության դեմ, այլ աջակցում է դրան. թուրք հրապարակախոս
Թուրքական Sol թերթի փոխանցմամբ՝ թուրք հրապարակախոսուհի Թունայ Սևերն իր հոդվածում սուր քննադատության է ենթարկել վարչապետ Ռեջեփ Էրդողանին.
«Վարչապետը պնդում է, որ Թուրքիայում պայքարում է ահաբեկչության դեմ, սակայն իրականում աջակցում է ահաբեկիչներին և նրանց ուղարկում է Սիրիա՝ այդ երկրի ավերման նպատակով:
Էրդողանը որևէ օգտակար բան չի արել Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում: Նա չունի ո՛չ համարձակություն, ո՛չ ուժ՝ թուրքական տարածքում ահաբեկիչների դեմ պայքարելու համար: Դրա համար էլ նա մատակարարում է ջիհադիստներին ու նրանց ուղարկում է Սիրիա:
Եթե նա Թուրքիան համարում է իր հայրենիքը, ապա նա պետք է նրա տարածքում պայքարի ահաբեկչության դեմ: Էրդողանը 400 թուրք սպաների բանտարկել է՝ նրանց մեղադրելով ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու կամ այդպիսի կազմակերպություններին պատկանելու մեջ:
Ընդ որում, դրա հետ մեկտեղ նա կոկորդիլոսների արցունքներ է թափում, որ թուրքական բանակում փաստացիորեն չեն մնացել սպաներ՝ ահաբեկչության դեմ պայքար մղելու համար: PKK-ի հետ կուլիսների հետևում Էրդողանի գործարքների հետևում կանգնած է ԱՄՆ-ը»:
Սևերն Էրդողանին քննադատել է նաև վերջինիս այն մտադրության, որն առնչվում է Սահմանադրությունից «թուրք ժողովուրդ» և «թուրքական» անվան հետ կապված այլ արտահայտությունները հանելուն: Ըստ Սևերի՝ Էրդողանն իրեն դրել է օսմանյան սուլթանի տեղ, ով հրճվանք է ապրում իր ժողովրդին ճնշելիս: