Վրաստանի արտգործնախարարն այսօր պաշտոնական այցով ժամանում է Հայաստան

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն այսօր պաշտոնական այցով ժամանում է Հայաստան: Այս մասին երեկ հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ սա լինելու է Վրաստանի արտգործնախարարի պաշտոնում Մայա Փանջիկիձեի առաջին այցը Հայաստան: Իր հայկական այցի շրջանակներում Փանջիկիձեն հանդիպումներ է ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և իր գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ:

Այդ հանդիպումներում կողմերի ուշադրության կենտրոնում են լինելու Հայաստանի ու Վրաստանի միջև համագործակցության այժմեական հարցերը և տարբեր ուղղություններով համագործակցության խորացման հեռանկարները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930