Բաժիններ՝

Մարկ Ցուկերբերգը հիմնել է քաղաքական կուսակցություն

Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հիմնել է քաղաքական կուսակցություն, որն աշխատանքներ է տանելու ապօրինի ներգաղթյալների նկատմամբ քաղաքականության, կրթության զարգացման և տեխնոլոգիաներում ներդրումներ անելու ուղղությամբ: Այս մասին Ցուկերբերգը Washington Post-ի համար գրել է իր բլոգում:

Ցուկեբերգի հիմնած կուսակցությունը կոչվելու է FWD.us: Ցուկերբերգի կարծիքով՝ ԱՄՆ-ի ներգաղթի քաղաքականությունը թույլ չի տալիս արտասահմանից վարձակալել տաղանդավոր ու աշխատասեր աշխատակիցների:

Նա գտնում է, որ զարգացող IT սեկտորին անհրաժեշտ են տարբեր երկրներ ներկայացնող նպատակամղված ուսանողներ՝ ընդգծելով, որ նրանցից շատերն այժմ սովորում են դպրոցներում ու քոլեջներում:

Գործարարը նաև անհրաժեշտ է համարում մտածել տեղեկատվական տեխնոլոգիաների ու ճշգրիտ գիտությունների ոլորտում կրթական չափորոշիչների բարձրացումը: Ցուկերբերգն իր նախաձեռնությունը պայմանավորել է շուկայական ներկայիս իրողություններով: Ցուկերբերգը նաև անհրաժեշտ է համարում գիտական հետազոտություններում ներդրումներ անելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս