Բաժիններ՝

Իրանը չունի ատոմային ռումբի կարիք. Մահմուդ Ահմադինեժադ

Իրանական Press TV լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, Իրանը չունի ատոմային ռումբի կարիք՝ անհրաժեշտության դեպքում թշնամիներին տարածաշրջանից վերացնելու համար:

Ահմադինեժադի խոսքերով՝ գերտերությունները ճնշում են գործադրում Իրանի ժողովրդի վրա՝ նպատակ հետապնդելով կանգնեցնել նրա առաջընթացը. «Նրանք միջուկային հարցն օգտագործում է որպես պատրվակ և կեղծ պնդումներ են անում, թե Իրանը ստեղծում է միջուկային ռումբ:

Միևնույն ժամանակ Իրանը կարիք չունի ատոմային ռումբի, և եթե երբևէ անհրաժեշտություն առաջանա թշնամիներին տարածաշրջանից վերացնելու համար, ապա (Իրանի) երիտասարդությունը դա կանի իր վճռականության ու մտքերի օգնությամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930