Դիտորդական առաքելություն իրականացնելու հայտ են ներկայացրել 7 հասարակական կազմակերպություններ

Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են ևս մեկ տեղական հասարակական կազմակերպության՝ «Արմավիրի զարգացման կենտրոն»-ի, 68 ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Այսպիսով՝ ԿԸՀ-ում այս պահի դրությամբ հավատարմագրված են 7 ՀԿ-ների 329 դիտորդներ:

Ավելի վաղ ԿԸՀ-ն հավատարմագրել էր «Ընտրական համակարգեր կենտրոն»-ի 60, «Իրավակիրթ հասարակության»` 50, «Հարմոնիա»-ի` 100, «Երիտասարդական ակումբների դաշնության»՝  35, «Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն»-ի՝ 7, «Միջմշակութային երկխոսության, ժողովրդավարության և խաղաղության երիտասարդական ակումբ»-ի՝ 9 դիտորդների:

Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն` դիտորդների հավատարմագրման և հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխությունների կատարման վերջնաժամկետն ապրիլի 25-ն է:

Տեսանյութեր

Լրահոս