
Սիրիացի ապստամբներն ուղղաթիռ են կործանել (տեսանյութ)

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ սիրիացի ապստամբներն այսօր կործանել են կառավարական ուժերին պատկանող մի ուղղաթիռ: Դա տեղի է ունեցել Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածում ընկած Իդլիբ նահանգում՝ Թուրքիայի սահմանի մոտ: Ենթադրվում է, որ կործանված ինքնաթիռը եղել է Ми-8 տիպի:
Ուղղաթիռն ընկել է Մաարետ ալ-Նուման քաղաքից հյուսիս ընկած տարածքում: Նրանում գտնված բոլոր 4 անձինք էլ զոհվել են: Ականատեսների վկայությամբ՝ կործանված ուղղաթիռն օդով սննդամթերք ու զինամթերք էր հասցնում ապստամբների կողմից արդեն մի քանի ամիս շարունակ պաշարած երկու ռազմաբազաներին՝ Վադի Դեյֆ և Համիդիտա:
Ուղղաթիռի կործանման մասին տեսանյութը տեղադրվել է You Tube վիդեոհոսթինգում: