Վրաստանը դեռ պատրաստ չէ ՆԱՏՕ-ին անդամակցելուն. Լավրով

RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության խնդրին. «Ես ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հետաձգումը չեմ դիտարկում որպես Ռուսաստանի ուղղությամբ արված ժեստ:

Վրաստանը պատրաստ չէ համապատասխանել ՆԱՏՕ-ի կողմից իր անդամների համար սահմանված չափորոշիչներին: Դա առաջին հերթին առնչվում է օրենքի գերակայությանը և շատ այլ հարցերի, ինչը կազմում է ժողովրդավարության էությունը»:

Տեսանյութեր

Լրահոս