ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոր առաջարկներ չեն արել կողմերին. Մամեդյարով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ադրբեջանական կողմն իր համաձայնությունն է տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այն առաջարկին, որն առնչվում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ հանդիպման կազմակերպելուն:

Ընդգծելով, որ պաշտոնական Բաքուն իր համաձայնությունն է տվել դրան՝ Մամեդյարովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոր առաջարկներ չեն արել կողմերին՝ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն էր տարածել, որում հայտնել էր մոտ ժամանակներս Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ հանդիպում կազմակերպելու մտադրության մասին:

Տեսանյութեր

Լրահոս