2014 թվականին ԱՄՆ-ը կկրճատի Հարավային Կովկասին հատկացվող օգնության ծավալը (լրացված)

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը ներկայացրել է 2014 թվականի համար նախատեսված բյուջեի նախագիծը:

ԱՄՆ պետդեպարտամենտը, հայտնում է, որ հաջորդ տարի ԱՄՆ-ն Ադրբեջանին հատկացվող օգնության չափը կնվազեցնի ևս 778.000 դոլարով՝ համեմատած 2013 թվականի հետ:

Եթե 2013 թվականի նախագծով նախատեսվում էր, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին հատկացնելու է 16.330.000 դոլար, ապա 2014 թվականի ցուցանիշը կազմել է 15.555.000 դոլար: Այդ գումարից 11.029.000 դոլարը հատկացվելու է որպես տնտեսական օգնություն, 1.226.000 դոլարը՝ որպես թմրավաճառների դեմ պայքարում իրավապահ մարմիններին օգնություն, 600.000 դոլարը՝ միջազգային զորավարժություններին ու դասընթացներին օգնություն, 2.700.000 դոլարը՝ որպես արտաքին ռազմական օգնություն:

Առաջարկվում է, որ 2014 թվականին ԱՄՆ-ը Տնտեսական օժանդակության հիմնադրամի շրջանակում  Հայաստանին հատկացնի 24.719.000 դոլար` 38 տոկոսով ավելի պակաս (2013 թվականին՝ 40.000.000 դոլար), իսկ Վրաստանին՝ 40.328.000 դոլար:

Բացի այդ,  առաջարկվում է, որ ԱՄՆ-ն Օտարերկրյա ռազմական ֆինանսավորման ծրագրի շրջանակում Հայաստանին հատկացնի 2.7 միլիոն դոլար (Վրաստանին՝ 12 միլիոն դոլար), Միջազգային ռազմական կրթության և ուսուցման ծրագրի շրջանակում՝ 600.000 դոլար (Վրաստանին՝ 1.8 միլիոն դոլար), Թմրանյութերի տարածման նկատմամբ միջազգային վերահսկողության և իրավապահ համակարգի զարգացման ծրագրի շրջանակում՝ 2.824.000 դոլար (Վրաստանին՝ 3.947.000 դոլար):

Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն (Armenian National Committee of America, ANCA)  հայտարարել է, որ եթե Կոնգրեսը հաստատի բյուջեի այդ նախագիծը, ապա Հայաստանի համար նախատեսված այդ գումարը կլինի ամենափոքրը՝ սկսած 1988 թվականից: Լեռնային Ղարաբաղին հատկացվելիք օգնության մասին ոչինչ չի նշվում:

Միևնույն ժամանակ Սպիտակ տունը պահպանել է հավասարակշռությունը Հայաստանին ու Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հարցում. 600.000 դոլար՝ ռազմական կրթության ծրագրերի համար և 2.7 միլիոն դոլար` որպես օտարերկրյա ռազմական օգնություն:

Տեսանյութեր

Լրահոս