Վլադիմիր Գասպարյանը բարկացել է. Ներսես Նազարյանը հերքում է. մամուլ
««ՉԻ» տեղեկություններով՝ ապրլի 9-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այցելաթյունը Բաղրամյան պողոտա եղել է նրա միանձնյա որոշումը, այսինքն՝ ոստիկանապետը առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու է գնացել «դեպքի վայր»։ Գասպարյանը չի մասնակցել ժամը 20:00-ին Սերժ Սարգսյանի նստավայրում՝ Բաղրամյան 26-ում, կայացած հյուրասիրություն-խնջույքին այն պարզ պատճառով, որ վերջինիս զեկուցել են, թե իրավիճակը խիստ լարված է, և ՀՀ ոստիկաններն այլևս չեն կարողանում վերահսկել իրավիճակը»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթն ու հավելում.
«Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը, որն ապրիլի 9-ին դեպքի վայրում վերահսկում էր օպերատիվ իրավիճակը՝ Գասպարյանին հաղորդել է, որ հավաքվածները դուրս են գալիս վերահսկողությունից, և ոստիկանությանը այլ բան չի մնում, քան անցնել «գրոհի»։
Այդ րնթացքում Ներսես Նազարյանն ինքն է սկսել ագրեսիվ պահվածքով «լարել» իրավիճակը՝ առաջացնելով բողոքավոր զանգվածի բարկաթյունը։ ՀՀ ոստիկանապետը հրահանգել է Նազարյանին որևէ գործողության չդիմել՝ մինչև ինքը հասնի դեպքի վայր։
ՀՀ ոստիկանությունից մեզ փոխանցեցին, որ միջադեպի առիթով լուրջ և լարված խոսակցություն է տեղի ունեցել Վլադիմիր Գասպարյանի և Ներսես Նազարյանի միջև։ Ասում են, թե Գասպարյանն այնպես է զայրացել, որ որոշել է ՀՀ ոստիկանության տոնակատարություններից հետո աշխատանքից ազատել Նազարյանին։
Երեկ այս ամենը լսելուց հետո Նազարյանն ասաց. «Բացարձակ սուտ է։ Նման բան տեղի չի ունեցել և չէր էլ կարող ունենալ»։
Ինչո՞ւ՝ շարունակեցինք մենք. «Որովհետև ամեն ինչ եղել է օրենքի շրջանակներում, և չէր կարող հակասություն լինել ոստիկանների գործողությունների և ոստիկանապետի հրահանգների միջև։ Մենք պարտավոր ենք բոլոր հարցերի և գործողությունների մասին խորհրդակցել Վլադիմիր Գասպարյանի հետ։ Բացառված է, որ որևէ անհամաձայնություն տեղի ունենա այդ հարցերում»,- ասաց Ներսես Նագարյանր։
Մեր այն դիտարկմանը՝ այդ դեպքում, որտեղից են ծագում այս խոսակցությունները, վերջինս հայտարարեց, թե շատերն են ցանկանում, որ լարվածություն ստեղծեն աշխատանքային բնականոն հարաբերություններում։ «Բայց չի կարող նման բան լինել։ Շատ մարդկանց երազանքն է դա՝ երկու տարի է տարբեր առիթներ են հորինում, որ ասեն, թե լարված են մեր հարաբերությունները, սուտ է, չկա նման բան»,- նկատեց Նազարյանը։
«Ձեզ պաշտոնանկություն չի սպասվո՞ւմ»՝ շարունակեցինք մենք։ «Ես աոաջին անգամ եմ լսում նման բան։ Կրկնում եմ, որ այդպիսի խոսակցություններ արդեն երկու տարի է գնում են, բայց, ինչպես տեսնում եք, ես շարունակում եմ աշխատել, և ՀՀ ոստիկանապետի բոլոր հրահանգները պատշաճ կատարել»,- եզրափակեց Ներսես Նազարյանը»։