Բաժիններ՝

Դուբայի փողոցներում ճանապարհային ոստիկանությունը սկսել է պարեկություն կատարել Lamborghini-ով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դուբայի փողոցներում հայտնվել է Lamborghini սպորտային ավտոմեքենայով ճանապարհային ոստիկանության առաջին պարեկը: Այս մասին հայտնել է տվյալ էմիրության փոխոստիկանապռտ Խամիս Մատար ալ-Մազինան:

Նշվում է, որ դա բավական թանկարժեք մեքենա է և արժե ԱՄԷ-ի 2 միլիոն դիրհամ (մոտ 550.000 դոլար): Այն բացառապես պարեկություն է կատարելու Դուբայի նորաձև թաղամասերում, այդ թվում նաև աշխարհի ամենաբարձր երկնաքեր «Բուրջ Խալիֆայի» մոտ:

Ոստիկանությունն ընդգծել է, որ ոստիկանական Lamborghini մեքենան նախատեսված է բացառապես փողոցներում պարեկություն կատարելու համար, դրանով ոստիկանները չեն տեղափոխի կասկածյալներին ու հանցագործներին, քանի որ դա շատ թանկարժեք ավտոմեքենա է:

Նշվում է, որ Դուբայի փողոցներում թանկարժեք սպորտային ավտոմեքենաներով ոստիկանության պարեկություն կատարելը կվկայի տեղի ոստիկանության բարձր մակարդակի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս