Զարուհի Փոստանջյանն իր վերջին նկատողությունը ստացավ Էդուարդ Շարմազանովից

Այսօր ԱԺ-ում  ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր ելույթում կրկին հորդորներ ստացավ ԱԺ նիստը նախագահողներից, սակայն այս անգամ հորդորողի դերում ոչ թե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր,  այլ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի ներկայացրած «2011 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցը:

Զ. Փոստանջյանն ընտրական իրավունքի խախտումներին անդրադառնալիս՝ նշեց, որ հիշյալ զեկույցում բացակայում է 700.000 ընտրողների իրավունքների մասին տեղեկատվությունը:

Է. Շարմազանովն՝ ընդհատելով պատգամավորին, հորդորեց, խնդրեց, խոսել՝ ըստ էության: Պատգամավորը, սակայն, շարունակեց իր խոսքը, Շարմազանովին կոչ անելով «լուռ լսել»:

Այնուհետ ԱԺ փոխնախագահը՝ դիմելով Զ.  Փոստանջյանին, ասաց, թե իրենք, կարծես, դերերով  փոխվել են, ապա վերջին նկատողությունն արեց նրան՝ ևս մեկ անգամ հորդորելով խոսել՝ ըստ էությանը:

Տեսանյութեր

Լրահոս