Բաժիններ՝

Lockheed Martin-ը ներկայացրել է իր նոր անօդաչու թռչող սարքը (տեսանյութ)

Ռուսական «Голос России» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ամերիկյան Lockheed Martin ավիաշինական կորպորացիան ներկայացրել է «սթելս» տեխնոլոգիայով պատրաստած իր նոր հետախուզական ու հարվածային անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ):

Lockheed Martin-ը 1980-ական թվականներից զբաղված է ԱԹՍ-երի մշակմամբ: Ընկերության մշակած նոր ԱԹՍ-ն կարող է թռչել ավիակիրների վրայից և օդում մնալ շատ ավելի երկար ժամանակ, քան՝ իր նախորդները:

ԱԹՍ-ի հեղինակներն ընդգծում են, որ նոր ԱԹՍ-ում միավորվելու են ընկերության թողարկած RQ-170 Sentinel ԱԹՍ-ի, ինչպես նաև F-35 կործանիչի, առավել ճշգրիտ՝ F-35C-ի արտադրման ժամանակ կիրառված տեխնոլոգիաները: Կոնցեպտը ստացել է UCLASS անվանումը՝ Անօդաչու հետախուզա-հարվածային թռչող սարք՝ ավիակիրներից թռչելու համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս