Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան սկսել է 2000 կիլոմետր երկարությամբ պատ կառուցել Եմենի հետ սահմանին

BBC-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայում մեկնարկել են Եմենի սահմանի երկայնքով վիթխարի պատի կառուցման աշխատանքները: Պատի երկարությունը կազմելու է գրեթե 2000 կիլոմետր:

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ պատի շնորհիվ կկարողանան կանխել հարևան երկրից (Եմենից) ապօրինի ներգաղթյալների, թմրավաճառների ու ահաբեկչական «Ալ Քաիդա» կազմակերպության անդամների մուտքը:

Սաուդցի սահմանապահները դժգոհում են, որ «Արաբական գարնան» սկսվելուց հետո իրավիճակը կտրուկ վատթարացել է Եմենի հետ սահմանին: Ոչ վաղ անցյալում մաքսանենգների հետ գրանցված հերթական փոխհրաձգության ժամանակ զոհվել էր սահմանապահ ծառայության 5 աշխատակից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930