Բաժիններ՝

ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարը հաջողություններ է մաղթել Սերժ Սարգսյանին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հաջողություններ է մաղթել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել այսօր:

Սերգեյ Իվանովն այդ արարողությանը մասնակցելու նպատակով ժամանել է Երևան: Լրագրողների հետ զրույցում Իվանովը հայտարարել է. «Ես Սերժ Սարգսյանին ճանաչում եմ վաղուց, եթե անկեղծ լինենք, նախորդ դարից»:

Նա ընդգծել է, որ իրենք ունեն նման կենսագրություն, երկուսն էլ ժամանակին աշխատել են պետանվտանգության մարմիններում, գլխավորել են պաշտպանական գերատեսչություններ, հանդիսացել են իրենց երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարներ.

«Մենք ընդհանուր շատ բաներ ունենք, ես նրան մեծապես հարգում եմ և ցանկանում եմ ամեն տիպի հաջողություններ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս