
Աշխարհի լավագույն շեֆը

Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ճանաչվել էր աշխարհի լավագույն տնօրեն: Արտասահմանյան ԶԼՄ-ների կարծիքով, այժմ նրա հետ կարող է համեմատվել հայտնի դերասան Բրեդ Փիթը: Վերջինս բավական առատաձեռն է իր ենթակաների հանդեպ: Դերասանը խաղող արտադրող իր ընկերության աշխատակիցներին նվերներ է գնել, որոնք ընդհանուր առմամբ ավելի քան 70 հազար դոլար են արժեցել: Այս կերպ արտիստն իր շնորհակալությունն է հայտնել լավ աշխատանքի համար:
Հիշեցնենք, որ դերասանը իր կնոջ՝ Անջելինա Ջոլիի հետ սկսել է գինի արտադրել: Ֆրանսիայում նրանց արտադրած գինին լայն ճանաչում ունի. գինու առաջին խմբաքանակը սպառվեց մի քանի ժամվա ընթացքում: