Թուրքիան ու Իսրայելը փոխհատուցման շուրջ կբանակցեն հաջորդ շաբաթ. Դավութօղլու

Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ`Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ու Իսրայելը հաջորդ շաբաթ սկսելու են բանակցել «Մավի Մարմարայի» միջադեպի կապակցությամբ փոխհատուցման վճարի շուրջ:

Դավութօղլուն իր այս հայտարարությունն արել է Ստամբուլում, ուր ժամանել է Թուրք-արաբական տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով: Լրագրողների հետ զրույցում Դավութօղլուն հայտարարել է.

«Մեր ներկայացրած երեք պահանջներից կատարվել է մեկը, սակայն փոխհատուցման հետ կապված հարցերը քննարկվելու են հաջորդ շաբաթ: Մենք մշտապես մեր ուշադրության կենտրոնում ենք պահում (Գազայի հատվածի) բեռնարգելքի վերացման հարցը»:

Իսրայելական պատվիրակությունը հաջորդ շաբաթ կժամանի Թուրքիա և կքննարկի 2010 թվականի մայիսի 31-ին գրանցված «Մավի Մարմարայի» միջադեպի հետևանքով զոհված Թուրքիայի 9 քաղաքացիների հարազատներին փոխհատուցում վճարելու հարցը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930