Բաժիններ՝

Գերմանիայում կարող է մեղադրանքներ ներկայացվել «Օսվենցիմի» 50 նախկին հսկիչի նկատմամբ

Գերմանական Westdeutsche Allgemeine Zeitung պարբերականի փոխանցմամբ`նացիստների հանցագործությունները հետաքննող գերմանական գերատեսչության տեսադաշտում են հայտնվել ֆաշիստական «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարի 50 նախկին հսկիչները:

Առաջիկա շաբաթներին կարող է նրանց հանդեպ սկսվել հետհետաքննչական ստուգում: Ներկայումս նախկին հսկիչների տարիքը կազմում է մոտ 90 տարեկան, նրանք բնակվում են ողջ Գերմանիայում: Քննիչներին արդեն իսկ հայտնի են նրանց անուններն ու հասցեները: Բոլոր նախկին հսկիչները կարող են մեղադրվել սպանություններին հանցակից լինելու մեջ:

Դատախազ Կուրտ Շրիմը կարծում է, որ ականատեսների պակասի պատճառով բարդ կլինի ապացուցել նրանց մեղքը: Միևնույն ժամանակ նա հեռանկարային է համարել նախկին հսկիչներին քրեական պատասխանատվության ենթարկելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս