Պետք է անհապաղ դադարեցնել Սիրիայում գործող զինված խմբավորումներին զենք մատակարարելը. Պուտին
РБК-ի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիա այցելելու նախօրեին ARD հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է սիրիական հակամարտության կարգավորմանը.
«Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում: Մեզ անընդհատ ասում են, թե Ռուսաստանը զենք է մատակարում Ասադին: Նախևառաջ որևէ արգելք չկա դրած գործող, օրինական կառավարությանը զենք մատակարարելու վրա:
Եվ երկրորդ, միայն Սիրիային հարակից օդանավակայանների միջոցով, ինչպես նշել է ամերիկյան մամուլը, իմ հիշելով New York Times-ը, միայն վերջին շրջանում սիրիացի ապստամբները ստացել են 3500 տոննա զենք ու զինամթերք: Այ հենց դա է անհրաժեշտ դադարեցնել:
Միջազգային-իրավական նորմերի համաձայն, անթույլատրելի է համարվում սպառազինություն մատակարարելն այն խմբավորումներին, որոնք ձգտում են այս կամ այն երկրում ռազմական ճանապարհով ապակայունացնել իրավիճակը: Դրա համար էլ, երբ ասում են, թե Ասադը պատերազմում է իր ժողովրդի դեմ, պետք է իմանալ, որ խոսքը ընդդիմության զինված հատվածի մասին է:
Այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, սպանդ է, աղետ, դժբախտություն: Անհրաժեշտ է դադարեցնել դա, անհրաժեշտ է հակամարտող բոլոր կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ և քննարկումների միջոցով մշակել հետագա անելիքները»: