
73-ամյա Թինա Թյորները՝ «Vogue German» ամսագրի շապիկին

Երգչուհի Թինա Թյոնրերն արդեն 73 տարեկան է, սակայն նա չի պատրաստվում նստել տանն ու ոչինչ չանել: Երգչուհին վստահ է. ամեն ինչ առջևում է: Ինչպես գրում է luxlux.net կայքը, 73-ամյա Թինան պատրաստվում է ամուսնանալ իրենից 20 տարով երիտասարդ գերմանացի պրոդյուսերի հետ: Այս անգամ երգչուհին հայտնվել է «Vogue German» ամսագրի շապիկին:
«Իմ երիտասարդության գաղտնիքն այն է, որ ես սիրում եմ այս կյանքը, ես ուզում եմ ապրել այս կյանքը: Ծննդյան օրվանից ինձ գեղեցկություն, հարստություն, հարազատներ տրված չի եղել, որոնք կարող էին օգնել ինձ: Ընկերներս էլ գարշելի էին: Եվ ի՞նչ: Ես երկու տարբերակ ունեի. հաշտվել իրականության հետ կամ էլ պայքարել՝ ավելիին հասնելու համար: Ինչպես տեսնում եք, ես ընտրել եմ երկրորդ տարբերակը: Երկինքն էլ պարգևատրեց ինձ համառության համար»,- ամսագրին տված հարցազրույցում ասել է երգչուհին: