«Վեցյակը» ապացույցների դեպքում պատրաստ է ճանաչել ուրանի հարստացման Իրանի իրավունքը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Վեցյակը» պատրաստ է ճանաչել խաղաղ ատոմից օգտվելու Իրանի իրավունքը, սակայն Թեհրանը պետք է միջազգային հանրությանն ապացուցի, որ իր միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ:

Այս մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին հարցերով ու անվտանգության քաղաքականության գծով գերագույն հանձնակատարի (Քեթրին Էշթոն) մամլո քարտուղար Մայքլ Մանը.

«Վեցյակը պատրաստ է ճանաչել ուրանի հարստացման Իրանի իրավունքը, սակայն Թեհրանը պետք է հաստատի իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը: Կան ցուցիչներ, որոնք վկայում են, որ Իրանը մշակում է այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով:

Այդ պատճառով էլ Վեցյակը հուսով է Թեհրանից ստանալ հավաստիացումներ, որ նրա միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ: Վեցյակն Իրանից ակնկալում է նրան արած իր առաջարկների կոնկրետ պատասխան»:

Տեսանյութեր

Լրահոս