Բաժիններ՝

Հարավային Կորեան պաշտոնական բողոք է հայտնել Ճապոնիային

Հարավկորեական Renhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեան պաշտոնական բողոք է հայտնել Ճապոնիային, որն իր արտաքին քաղաքականության նոր հայեցակարգում հաստատել է իր հավակնությունները Տակեսիմա (հարավկորեական անունը՝ Տոկտո) կղզու նկատմամբ, որը հանդիսանում է երկու երկրների միջև տարածքային վեճի առարկա:

Պաշտոնական բողոքի նոտա հղելու պատճառն ամեն տարի «Ճապոնիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ կապույտ գրքի» հրատարակումն է, որում այդ կղզին ներառվել է ճապոնական տարածքի կազմում:

Այս կապակցությամբ Հարավային Կորեայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Չո Տե Յոնը հայտարարել է, որ իր երկրի կառավարությունը կոշտ բողոք է հայտնում Ճապոնիայի կառավարության կողմից դիվանագիտական «Կապույտ գրքի» հավանության արժանացման դեմ, որը պարունակում է անարդարացի հավակնություններ Տոկտո (Տակեսիմա) կղզու հանդեպ:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Տոկիոն հավակնում է Ճապոնական ծովի արևմտյան հատվածում գտնվող մի շարք փոքր կղզիների, որոնք գտնվում են Հարավային Կորեայի ինքնիշխանության ներքո: Այդ կղզիները հայտնի են նաև Լիանկուր անվամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930