Եթե Իսրայելը սխալ գործի Իրանի հանդեպ, ապա դա կլինի նրա վերջին սխալը. Մեհմանպարաստ

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը երեկ Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Իսրայելի կողմից Իրանին հնարավոր հասցնելուն.

«Եթե Իսրայելը սխալ գործի Իրանի հանդեպ, ապա դա կլինի նրա վերջին սխալը: Իսրայելը չունի բավականաչափ ուժ և հնարավորություններ՝ Իրանի նկատմամբ ռազմական հարձակում ձեռնարկելու համար: Իրանի պաշտպանունակությունը գտնվում է իր հզորության գագաթնակետում: Եթե Իսրայելը թույլ տա նման սխալ, ապա դա կլինի նրա կողմից գործած առաջին ու վերջին սխալը»:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս էլ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ եթե Իսրայելը որոշի հարվածել Իրանին, ապա իրենք հողին կհավասարեցնեն Թել Ավիվն ու Հայֆան:

Տեսանյութեր

Լրահոս