Բաժիններ՝

Ջոն Քերին որոշել է իր աշխատավարձի 5 տոկոսը հատկացնել բարեգործությանը

Ամերիկյան ABC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին որոշել է իր աշխատավարձի 5 տոկոսը հատկացնել բարեգործական հիմնադրամի: ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ջոն Քերիի տարեկան աշխատավարձը կազմում է 183.000 դոլար:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բյուջետային ծախսերի կրճատման պայմաններում որոշել է իր աշխատավարձի 5 տոկոսը վերադարձնել բյուջե: Ներկայումս ԱՄՆ նախագահի տարեկան աշխատավարձը կազմում է 400.000 դոլար: Այն հաստատված է օրենքով և ենթակա չէ փոփոխման:

ԱՄՆ-ում տնտեսման միջոցները սկսել են գործել 2013 թվականի մարտի 1-ից: Ընդհանուր առմամբ, պլանավորված է ընթացիկ ֆինանսական տարում, որն ավարտվում է սեպտեմբերի 30-ին, դաշնային բյուջեի ծախսերը կրճատել 85 միլիարդ դոլարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս