Բաժիններ՝

Բարաք Օբաման որոշել է իր աշխատավարձի 5 տոկոսը վերադարձնել բյուջե

France-Presse լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրը, հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բյուջետային ծախսերի կրճատման պայմաններում որոշել է իր աշխատավարձի 5 տոկոսը վերադարձնել բյուջե:

Ներկայումս ԱՄՆ նախագահի տարեկան աշխատավարձը կազմում է 400.000 դոլար: Այն հաստատված է օրենքով և ենթակա չէ փոփոխման:

Սակայն Օբաման, ցանկանալով իր համերաշխությունը հայտնել աշխատավարձերի կրճատումից տուժած մյուս պետծառայողներին, որոշել է իր աշխատավարձի մի մասը վերադարձնել բյուջե:

ԱՄՆ-ում տնտեսման միջոցները սկսել են գործել 2013 թվականի մարտի 1-ից: Ընդհանուր առմամբ, պլանավորված է ընթացիկ ֆինանսական տարում, որն ավարտվում է սեպտեմբերի 30-ին, դաշնային բյուջեի ծախսերը կրճատել 85 միլիարդ դոլարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930