Բաժիններ՝

Բարաք Օբաման ստորագրել է բյուջեն 85 միլիարդ դոլարով կրճատելու մասին հրամանը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ`ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ ստորագրել է բյուջետային կրճատումների մասին հրամանը: Դրանով ընթացիկ ֆինանսական տարում, որն ավարտվում է սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ բյուջեն կրատվում է 85 միլիարդ դոլարով:

Ավելի վաղ Օբաման հանդիպել է ԱՄՆ կոնգրեսի առաջնորդների հետ` բյուջետային կրճատումների հարցը քննարկելու համար: Փորձագետների տվյալներով` բյուջեի կրճատման արդյունքում 2013 թվականին ԱՄՆ ՀՆԱ-ն կարող է աճել ընդամենը 1.4 տոկոսով: Միևնույն ժամանակ նախորդ տարի ԱՄՆ ՀՆԱ-ն աճել է 2.2 տոկոսով:

ԱՄՆ բյուջեի կրճատումից ամենաշատը տուժում է Պենտագոնը, որի բյուջեն կրճատվելու է 46 միլիարդ դոլարով: Պենտագոնի նոր ղեկավար Չակ Հեյգելը հայտարարել է, որ դա բացասաբար է ազդում ռազմական գերատեսչության հնարավորությունների վրա: Ակնկալվում է, որ Պենտագոնը ստիպված կլինի կրճատել մոտ 800.000 պետծառայողի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031