Բաժիններ՝

Սեուլն էսկադրոնային ականակիրներ է ուղարկել՝ կապված Փխենյանի կողմից բալիստիկ հրթիռի հնարավոր արձակման հետ

Հարավկորեական Renhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի հրամանատարությունն երկրի արևելյան ու արևմտյան ծովափ է ուղարկել ղեկավարվող հրթիռային զենքով երկու էսկադրոնային ականակիր:

Վերջիններս, մասնավորապես, հագեցած են Aegis բազմաֆունկցիոնալ համակարգով, որն ունակ է հետևել Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի հնարավոր թռիչքի ընթացքին և կործանել այն: Այս մասին գործակալությանը հայտնել է ռազմածովային ուժերի հրամանատարության ներկայացուցիչը.

«Եթե Հյուսիսային Կորեան արձակի հրթիռ, ապա մենք կհետևենք նրա հետագծին: Այդ նպատակով գործարկվելու է նաև ցամաքային բազավորման ռադիոտեղորոշիչ կայանը»:

Ամերիկացի փորձագետները կարծում են, որ Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ կարող է արձակել ապրիլի 15-25-ն ընկած ժամանակահատվածում՝ կապված Հյուսիսային Կորեայի հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան 101-ամյակի տոնման հետ:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվում էր, թե Հյուսիսային Կորեան իր արևելյան ծովափում տեղակայել է միջին հեռահարության «Մուսուդան» բալիստիկ հրթիռ, որի հեռահարությունը կազմում է 3000-4000 կիլոմետր: Դրա հետ կապված՝ ԱՄՆ-ը որոշել է ամրապնդել Գուամ կղզում իր ռազմաբազայի հակահրթիռային պաշտպանությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս