Բաժիններ՝

Ավստրալացի միլիարդատերը կստեղծի Յուրյան ժամանակաշրջանի եզակի զբոսայգի

Infuture-ի փոխանցմամբ՝ ավստրալացի միլիարդատեր Քլայվ Փալմերը որոշվել է կառուցել Յուրյան ժամանակաշրջանի ամբողջովին ավտոմատացված զբոսայգի: Սա ավստրալացու երկրորդ մասշտաբային նախագիծն է:

Չնայած նրան, որ Քլայվը դեռ չի ավարտել իր առաջին մասշտաբային նախագիծը՝ խորտակված «Տիտանիկ» նավի ճիշտ կրկնօրինակի ստեղծումը՝ նա արդեն իսկ պատրաստ է ձեռնամուխ լինել իր երկրորդ նախագծի իրագործմանը:

Ավստրալացի մագնատի տահղացմամբ՝ ատրակցիոնների իր զբոսայգում պետք է գործեն դինոզավր-ռոբոտները, որոնք առավելագույնս նմանեցված կլինեն իրական, ողջ դինոզավրերին: Անկասկած է, որ այս նախագիծը հավանության է արժանանալու «Յուրյան ժամանակաշրջանի այգի» ֆիլմի երկրպագուների կողմից:

Փալմերի կարծիքով, այդ այգին կունենա մեծ թվով այցելուներ, և նման այգու ստեղծումը կլինի լավ ներդրում:

Հիշեցնենք, որ Յուրյան ժամանակաշրջանը մեկնարկել է 201.3 միլիոն տարի առաջ և ավարտվել է 145 միլիոն տարի առաջ՝ դրանով իսկ տևելով մոտ 56 միլիոն տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930