
Դոլարը փոքր-ինչ թանկացավ

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 3-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 417.75 դրամ: Նախորդ նստաշրջանի համեմատ դոլարի փոխարժեքը բարձրացել է 0.10%-ով:
Բորսայում այսօր վաճառվել է 3 միլիոն դոլար:
Նշենք, որ երեկ՝ ապրիլի 2-ին, բորսայում արտարժութային գործարքներ տեղի չեն ունեցել։ Դոլարն առաջարկվել է 418 դրամ փոխարժեքով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 417.5 դրամը։
Առևտրային բանկերն այս պահին դոլարը գնում են միջինը 416.5 դրամով, վաճառում՝ 419.5 դրամով: