Թուրքիայի իշխանությունները սիրիացի փախստականների վրա ծախսել են 600 միլիոն դոլար

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի տարածքում ներկայումս գտնվող սիրիացի փախստականների քանակը կազմում է մոտ 350.000 մարդ: Նրանց պահելու վրա Թուրքիայի իշխանությունների ծախսած գումարը հասել է 600 միլիոն դոլարի:

Այս մասին այսօր Ստամբուլում հայտարարել է Արտակարգ իրավիճակների ու բնական աղետների կառավարական դեպարտամենտի ղեկավար Ֆուաթ Օքթայը. «Սիրիական հակամարտությունը շարունակվում է մոտ երկու տարի:

Դրա սկսվելուց ի վեր մեր երկրում ժամանակավոր ապստան է գտել մոտ 350.000 սիրիացի: Նրանց հիմնական մասը՝ 192.000 փախստական, տեղավորվել է նրանց համար ստեղծված վրանային ու տնակային քաղաքներում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930