
Կառլեն Մկրտչյանը` Ուկրաինայի առաջնության 22-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Ուկրաինական Sport Exprees պարբերականի վարկածով Դոնեցկի «Մետալուրգի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանն ընդգրկվել է Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Հայազգի կիսապաշտպանը Զապորոժիեի «Մետալուրգի» հետ խաղում ստիպված էր փակել կենտրոնական պաշտպանի դիրքը: Նրա վստահ խաղն օգնեց դոնեցկյան ակումբին հաղթանակ տանել 2:0 հաշվով:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը