
Սիրիական օդուժը հարվածել է Լիբանանի տարածքին. մամուլ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ռազմաօդային ուժերի կործանիչն այսօր հարված է հասցրել Լիբանանի տարածքին՝ Սիրիայի սահմանից 20 կիլոմետր հեռավորության վրա: Այս մասին գործակալությանը պատմել են լիբանանցի ականատեսները:
Այս տեղեկատվությունը չի հաստատվել պաշտոնապես: Նշվում է, որ սիրիական կործանիչը հարված է հասցրել սահմանամերձ գոտում գտնվող Արսալ քաղաքին: Ոչ ոք չի տուժել:
Սրանից առաջ էլ հաղորդվում էր, թե Սիրիայի ռազմաօդային ուժերը մարտի 18-ին հրթիռային հարվածներ են հասցրել Լիբանանի սահմանամերձ շրջաններին: