Իրանը միջազգային հանրությանը կոչ է արել ճնշում բանեցնել Իսրայելի վրա

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը միջազգային հանրությանը կոչ է արել ճնշում բանեցնել Իսրայելի վրա: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Գոլամ Հոսեին Դեգանին.

«Առաջնահերթությունը պետք է տրվի բանակցություններին՝ ուղղված միջուկային զենքի արտադրման, մշակման, պահպանման ու օգտագործման արգելքին: Միջուկային զենքին տիրող երկրները փորձարկումների ու նոր սերնդի միջուկային զենք մշակելու վրա ծախսում են միլիարդավոր դոլարներ:

Իրավիճակը մտահոգիչ է: Իրանը բոլոր երկրներին, այդ թվում նաև ՆԱՏՕ-ի միջուկային երկրներին կտրուկ կոչ է անում պահպանել իրավական բոլոր պարտավորությունները՝ նախատեսված Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով:

Չնայած ՄԱԿ ԳԱ-ի ընդունած մի շարք բանաձևերին՝ Իսրայելը հրաժարվել է միանալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին և իր միջուկային օբյեկտները հանձնել ԱԷՄԳ-ի դիտարկման ներքո»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930