
ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև վիզային ռեժիմի դյուրացման մասին պայմանագիրը կարող է կնքվել այս տարի. Ռոլանդ Կոբիա

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի դյուրացման ու հետընդունման շուրջ տարվող բանակցություններում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հիմնական հարցերի շուրջ:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան. «Նախորդ ամիս՝ հերթական փուլից հետո, կողմերը հայտարարել են, որ պայմանավորվածության են եկել առանցքաին հարցերի շուրջ:
Մնացել է համաձայնեցնել դետալները, 2013 թվականին կարող է ստորագրվել վիզային ռեժիմի դյուրացման շուրջ պայմանագիրը»:
Վիզային ռեժիմի դյուրացումն իրենից ենթադում է կրճատել այն փաստաթղթերի քանակը, որոնք ներկայացվում են վիզա ստանալու համար, նվազեցնել վիզայի արժեքը որոշակի կատեգորիայի մարդկանց համար և այլն: