
Կահիրեում թունավորվել է մոտ 500 ուսանող

The Daily News Egypt-ի փոխանցմամբ՝ Կահիրեի «Ալ-Ազհար» համալսարանի մոտ 500 ուսանող թունավորվել և հոսպիտալացվել է: Այս մասին հայտնել է Եգիպտոսի առողջապահության նախարարության ներկայացուցիչը:
Թունավորման բոլոր դեպքերն էլ գրանցվել են Նասր-Սիթի շրջանի հանրակացարանում, ուսանողների կողմից տեղի ճաշարանում ճաշելուց հետո: Եգիպտոսի գլխավոր դատախազը հայտարարել է, որ իրենք հետաքննություն են սկսել տվյալ գործով:
«Ալ-Ազհարի» ուսանողները պլանավորել են այսօր բողոքի ակցիա անցկացնել համալսարանի շենքի մոտ: Երեկ նրանք ակցիա են անցկացրել հանրակացարանի մոտ՝ փակելով նրան հարակից փողոցները: Նշվում է, որ «Ալ-Ազհարի» ուսանողների զանգվածային թունավորման մասին հաղորդվել էր նաև այս տարվա հունվարին: