Բաժիններ՝

Իսրայելական «լրտես-քարերը» Տարտուսում հետևել են ռուսական ռազմանավերի տեղաշարժերին

Բրիտանական Sunday Times թերթի փոխանցմամբ՝ իսրայելական լրտեսական սարքավորումը հայտնաբերվել է սիրիական Տարտուս նավահանգստի առջևում գտնվող անմարդաբնակ կղզու ժայռին: Տարտուսում է գտնվում Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նյութա-տեխնիկական բազան:

«Քար-լրտեսը» օգտագործվել է ռուսական ռազմածովային նավատորմի տեղաշարժերին հետևելու համար: Նշվում է, որ տեղի ձկնորսները Անտ փոքրիկ կղզում, որը գտնվում է ռուսական ռազմածովային բազայի մերձակայքում, հայտնաբերել են երեք մեծ լրտեսական սարքեր: Դրանց թվում են եղել նաև հեռուստախցիկ ու արբանյակային ալեհավաք:

Անգլիացի լրագրողների կարծիքով՝ այդ սարքավորումն այդտեղ տեղակայել է իսրայելական «Շաետետ 13» հատուկ նշանակության ստորաբաժանման կոմանդոսները: Նրանք «Դելֆին» տիպի սուզանավով հասել են այդ անմարդաբնակ կղզի և դրանում տեղակայել են լրտեսական սարքավորումը:

Բրիտանական թերթի տվյալներով՝ իսրայելցիները Տարտուսում ռուսական ռազմածովային բազային հետևել են նաև այն պատճառով, որ տվյալ շրջանում բնակվում են ալավիները, որոնց թվին է դասվում նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Բացի այդ, ժամանակ առ ժամանակ Տարտուսում են հայտնվում Իրանի ռազմանավերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս