ԲարՔեմփ Երևան 2013-ը տեղի կունենա մայիսի 11-12-ին
Այս տարի ԲարՔեմփը կրկին նախատեսվում է անցկացնել Հայաստանի ամերիկյան համալսարանում, որտեղ խոստանում են հետաքրքիր զեկույցներ ու հյուրեր, այդ թվում՝ Google-ից։ Այս տարի, ըստ միջոցառման կազմակերպիչների, փոփոխություններ են կատարվելու նաև միջոցառման ֆորմատում, կլինեն ավելի շատ տեխնոլոգիական վարպետության դասեր՝ Workshop-ներ։
ԲարՔեմպը միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005 թ-ին ԱՄՆ-ում՝ Silicon Valley-ում, և հետո ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում։
Սովորաբար ԲարՔեմփ են անվանում Տեղեկատվական Տեխնոլոգիաների, Ինտերնետի և Նոր Մեդիաների թեմաներով չկոնֆերանսները։ Չկոնֆերանս, քանի որ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչը ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։
ԲարՔեմփի փիլիսոփայությունը հետևյալն է. չկան հատուկ հրավիրված բանախոսներ, մասնակիցներն իրենք և զեկուցումներ են անում, և քննարկում դրանք։ Հակառակ ավանդական կոնֆերանսի՝ այստեղ օրակարգը ձևավորվում է մասնակիցների կողմից և վերջնական տեսք է ստանում միայն միջոցառման բացումից հետո. մասնակիցները սպիտակ թղթի վրա ըստ ժամերի դասավորում են իրենց զեկուցումների թեմաները:
Մանրամասների մասին կարող եք ծանոթանալ ԲարՔեմփի պաշտոնական կայքում՝ http://barcamp.am:
Հավելենք, որ առաջին Barcamp-ն անցկացվել է Փալո Ալթոյում, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում, 2005թ., Socialtext-ի գրասենյակում (Silicon Valley-ում): Հայաստանում «Barcamp Երևանը» առաջին անգամ անցկացվել է 2009թ.: Առաջին «Barcamp Արցախը» անցկացվել է 2010թ.:
ԲարՔեմփ Երևան 2013-ը այս տարի տեղի կունենա մայիսի 11-12-ին։ Միջոցառմանը մասնակցելու համար արդեն իսկ կարելի է գրանցվել այստեղ: