Բաժիններ՝

Այս ապրիլի 1-ն էլ «պլստացինք»

ՀՀ բնակչության և գործարար խավի համար ապրիլի 1-ը պատմականորեն եղել է սոցիալական վիճակի վատթարացման օր: Բանն այն է, որ տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող իրադարձություններից մեկը՝ գազի սակագնի թանկացումը, վերջին երկու անգամ տեղի է ունեցել հենց ապրիլի 1-ին: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից մատակարարվող 1000 խմ բնական գազի սակագինը 2009թ. ապրիլի 1-ից դարձավ 96 հազար դրամ (ամսական մինչև 10 հազար խմ սպառողների համար) և 215 դոլար (ամսական 10 հազար խմ-ից ավելի սպառողների համար): Հաջորդ տարի՝ 2010թ. ապրիլի 1-ից գազի սակագինը կրկին բարձրացավ՝ հասնելով համապատասխանաբար՝ 132 հազար դրամի և 243,13 դոլարի: 2011թ. և 2012թ. գազի թանկացում չէր սպասվում, քանզի առջևում խորհրդարանական և նախագահական ընտրություններ էին: Իսկ 2013թ. ապրիլի 1-ին բոլորն անհանգստությամբ էին սպասում: Նախ, այն պատճառով, որ Հայաստան ներկրվող գազը, ըստ ՊԵԿ հրապարակած տվյալների, արդեն մեկ տարուց ավելի է, ինչ թանկացել է, և երկրորդ, նախագահական ընտրություններն ավարտվել են:

Սակայն, այս ապրիլի 1-ն էլ առանց սոցիալական ցնցումների անցավ: Հավանաբար, իշխանությունները որոշել են ևս մեկ ամիս «ձգել»՝ մինչև Երևանի ավագանու ընտրությունների ավարտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս